Դաղստանում գրոհային է ոչնչացվել. աղբյուր
Աշխարհ
Դաղստանի Բույնակսկի շրջանում, որտեղ գործում է հակաահաբեկչական գործողության ռեժիմ, ուժայինները փոխրաձգության արդյունքում վերացրել են անօրինական զինված խմբավորումների անդամի: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով հանրապետության իրավապահ մարմինների աղբյուրին:
«Ըստ նախնական տվյալների՝ չեզոքացվել է մեկ գրոհային, երկրորդին հաջողվել է փախչել: Նրա որոնումներն ընթանում են»,- ասել է նա:
Նշվում է, որ Բույնակսկի շրջանում հակաահաբեկչական ռեժիմը գործում է նոյեմբերի 24-ից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դաղստանում նոյեմբերին 29-ին ոչնչացված գրոհայինները ներգրավված են ոստիկանների սպանության մեջ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան