Վրաստանը հայտարարել է իր օդային տարածքը Ռուսաստանի կողմից խախտելու մասին
Աշխարհ
Ռուսական ռազմական ուղղաթիռը խախտել է Վրաստանի օդային տարածքը, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
Այս մասին հաղորդել են Վրաստանի պաշտպանության նախարարությունից:
Գերատեսչությունը նշել է, որ «ռուսական ուղղաթիռը հատել է օկուպացիոն գիծը, և մի քանի րոպե անց հետ վերադարձել»: Ինչպես նշվում է, այդ մասին տեղեկատվությունը փոխանցվել է միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման հարցերով հանձնաժողովին:
Ռուսաստանի ռազմական գերատեսչությունից պաշտոնական մեկնաբանություններ դեռևս չեն հնչել:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից