Ամերիկացի ոստիկանը մեղավոր է ճանաչվել 13 աֆրոամերիկուհու բռնաբարության գործում
Աշխարհ
ԱՄՆ-ում 29-ամյա նախկին ոստիկան Դանիել Հոլցքլոուն մեղավոր է ճանաչվել 13 սևամորթ կանանց բռնաբարության մեջ: Ամբաստանյալը մեղավոր է ճանաչվել մեղադրանքի 18 և 36 կետերով: Ինչպես հաղորդում է AP-ն, կանանցից բոլորն աֆրոամերիկուհիներ են:
Նախկին ոստիկանին մինչև ցմահ ազատազրկում է սպառնում: Նրա զոհերն են դարձել այն կանայք, որոնք նախկինում խնդիրներ են ունեցել օրենքի հետ և ապրել Օքլահոմա Սիթի քաղաքի աղքատ թաղամասերում: Ոստիկանը վախեցրել է նրան և սպառնացել հետագա քրեական հետապնդմամբ:
Քաղաքի ոստիկանական բաժանմունքի ներկայացուցիչները ողջունել են դատարանի որոշումը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից