Ստամբուլում հակաահաբեկչական գործողությունները շարունակվում են
Աշխարհ
Թուրքիայի ոստիկանությունը շարունակում է Ստամբուլում հակաահաբեկչական գործողություններ իրականացնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այս անգամ գործողություններն իրականացվել են Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասում: Դրանց մասնակցել են նաև ոստիկանական ուղղաթիռներ:
Ոստիկանությունը համաժամանակյա գործողություն է կատարել 17 հասցեում՝ ձերբակալելով մի շարք կասկածյալների: Վերջիններիս տներում իրավապահ մարմինները հետախուզում են իրականացրել:
Նախօրեին ևս իրավապահ մարմինները Ստամբուլի 10 հասցեում համաժամանակյա գործողությունների արդյունքում ձերբակալել էին մի շարք անձանց, ովքեր կասկածվում են ահաբեկչական գործունեության մեջ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից