Սիրիան օնլայն ռեժիմում անօդաչուի միջոցով հետևում է «Ջաբհադ ան-Նուսրա»-ի ուժերին (տեսանյութ)
Աշխարհ
Առաջնային խնդիրը, որը կանգնած է Դամասկոսի հարավային արվարձաններում կառավարական զորքերի առջև՝ Դարեյա և Մուադամիյա բնակավայրերից գրոհայինների միջև կապն ընդհատել է: Այն տարիների ընթացքում, որ ահաբեկիչները վերահսկում էին այդ տարածքները՝ նրանք հասցրել են ճյուղավորված թունելային համակարգ ստեղծել, որն անընդհատ օգտագործվում է զենքի և սննդի մատակարարման համար: Այդ ուղիներից մեկն այժմ լիովին ազատ է՝ սիրիական բանակի և կամավորների օգնությամբ: Ստացված տվյալների համաձայն՝ միայն տասներկու ժամ տևող մարտում նրանց հաջողվել է ոչնչացնել «Ալ-Քաիդայի» տեղական բջջի՝ «Ջաբհադ ան-Նուսրա»-ի ավելի քան հիսուն ահաբեկչի:
Այդ տարածքում մղվող մարտերում սիրիական բանակն օգտագործում է առաջավոր տեխնոլոգիաներ՝ այդ թվում՝ անօդաչուներ: Հրամանատարական կազմը կարող է գրեթե ուղիղ հեռարձակման ռեժիմում հետևել առաջնագծում զինյալների տեղաշարժին, և հրետանուց, ծանր զրահապատ տեխնիկայից ու տանկերից կետային հարվածներ հասցնել նրանց:
Անօդաչուից ստացված կադրերում երևում է, թե ինչպես են ահաբեկիչները փոքր խմբերով՝ 5-6 մարդուց բաղկացած տեղաշարժվում շենքերի միջով՝ թողնելով իրենց դիրքերը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից