Իրաքում ոչնչացվել է ԻԼԻՊ-ի գանձապահը
Աշխարհ
ԱՄՆ-ի գլխավորությամբ Միջազգային կոալիցիան հայտարարել է Աբու Սալեհի ոչնչացման մասին, ով ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման գանձապահն է: Սալեհն ու նրա ևս երկու հանցակիցները ոչնչացվել են Իրաքում՝ կոալիցիայի կողմից հասցված ավիահարվածի արդյունքում:
«Նա ԻԼԻՊ-ի ֆինանսական ցանցի առավել փորձառու և գլխավոր անդամներից է եղել»,- մեջբերում է CNN-ը ռազմական կոալիցիայի ներկայացուցիչ Սթիվեն Ուորենին:
Այսպիսով, վերջին երեք ամիսների ընթացքում արդեն ոչնչացվել է ԻԼԻՊ-ի ֆինանսական ցանցի երրորդ անդամը, ինչը խոսում է ահաբեկիչների հովանավորումը տապալելու հնարավորության մասին, կարծում է Ուորենը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից