Կրկին ծեծկռտուք՝ Ուկրաինայի ռադայում Յացենյուկի ելույթի ժամանակ (տեսանյութ)
Աշխարհ
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորները լուրջ ծեծկռտուք են սկսել երկրի վարչապետ Արսենի Յացենյուկի ելույթի ժամանակ:
Ինչպես հաղորդում են ուկրաինական ԶԼՄ-ները, մեղավորը «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» կուսակցության ներկայացուցիչ Օլեգ Բառնան է, ով վարչապետի հրաժարականի համար ստորագրահավաք է անցկացնում:
Նա մոտեցել է ամբիոնին և փորձել գրկել Յացենյուկին ու դուրս բերել նրան: Տեսնելով դա՝ վարչապետի մոտ են վազել «Ժողովրդական ճակատից» մի շարք պատգամավորներ, ովքեր որոշել են պաշտպանել նրան, ինչի արդյունքում ծեծկռտուք է բռնկվել, որը տևել է մոտ երեք րոպե:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից