Ռուսաստանի բանակը 47 տոկոսով սպառազինված է ժամանակակից զենքով
Աշխարհ
Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ռազմական գերատեսչության ամփոփիչ ընդլայնված կոլեգիայում հայտնել է, որ ՌԴ Զինված ուժերը այս պահին 47 տոկոսով սպառազինված են ժամանակակից զենքով ու ռազմական տեխնիկայով, հայտնում է Газета.Ru-ն:
«Ժամանակակից զինատեսակներով ու ռազմական տեխնիկայով զինված ուժերի սպառազինումը հասցվել է 47 տոկոսի, իսկ սարքինությունը՝ 89 տոկոսի: Այսպիսով, 2015 թ. ժամանակակից զինատեսակներով 30 տոկոսանոց հագեցվածություն ապահովելու խնդիրը կատարված է»,- ասել է նա:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան