Լուկաշենկոն գիտի, թե ինչպես պետք է հարթել Ռուսաստանի և Թուրքիայի միջև ծագած կոնֆլիկտը
Աշխարհ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել Ռուսաստանին և Թուրքիային առնվազն կես քայլով ընդառաջել միմյանց և դադարեցնել «բորբոքել կրքերը»: Այդ մասին նա հայտարարել է Թուրքմենստանի չեզոքության հռչակման 20-ամյակին նվիրված միջազգային կոնֆերանսում ելույթի ժամանակ:
Նրա կարծիքով՝ աշխահում անհնար է խուսափել սխալներից, սակայն «դրանք պետք է ուղղվեն»:
«Դա վերաբերում է Ռուսաստանի և մեր բարեկամական Թուրքիայի միջև վերջերս տեղի ունեցած հակամարտությանը, - ասել է Լուկաշենկոն: - Անհրաժեշտ է հաղթահարել կրքերի ցանկացած բորբոքում և միմյանց գոնե կես քայլով ընդառաջելու հնարավորություն գտնել: Այդ ժամանակ խնդիրը կլուծվի, կվերականգնվեն այն բարի, սերտ հարաբերությունները, որոնք եղել են այդ ժողովուրդների ու ազգերի միջև, և, իհարկե, կլինեն»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից