Հայտնի են Հոմսում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունների մանրամասները (տեսանյութ)
Աշխարհ
Հայտնի են դարձել Սիրիական Հոմսում արյունալի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչները: Հոմսի ժողովրդական աշխարհազորի աղբյուրների տվյալներով՝ ահաբեկչական գործողություններն իրականացրել են, այսպես կոչված «չափավոր ընդդիմության» ներկայացուցիչները, որոնք լքել են քաղաքը իշխանությունների հետ խաղաղ համաձայնության շրջանակներում:
«Ըստ նախնական վարկածի՝ այդ ահաբեկչությունը՝ այսպես կոչված «չափավոր ընդդիմության» ներկայացուցիչների վրեժի գործողություն է, որի զինյալներն այս շաբաթ լքել են քաղաքը՝ համաձայն իշխանությունների հետ խաղաղության պայմանագրի: Մի քանի օր առաջ գրոհայինները լքել են քաղաքի ծայրամասերը, և ավտոբուսներով գնացել դեպի շրջաններ, որոնք վերահսկվում են իրենց ընկերակիցների կողմից», - ասել է РЕН ТВ-ի թղթակիցը:
Հիշեցնենք՝ մի շարք պայթյուններ են որոտացել սիրիական Հոմսի մոտ գտնվող հիվանդանոցում: Ըստ նախնական տվյալների՝ ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, ևս տասնյակը՝ վիրավորվել: Այժմ դեպքի վայրը շրջափակված է զինվորականներով: Վիրավորներին տեղափոխում են քաղաքի հիվանդանոցներ: Պարզվում են միջադեպի բոլոր մանրամասները: Կասկածյալները հետախուզման մեջ են:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից