Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում կարող է բարձրացնել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը. Չուրկին
Աշխարհ
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կարող է բարձրացնել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը, սակայն այդ մասին որոշում Մոսկվան դեռ չի կայացրել: Այդ մասին ՌԻԱ «Նովոստի» գործակալությանն ասել է ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:
Անցյալ շաբաթ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ապացույցներ էր ներկայացրել, ըստ որի՝ «Իսլամական պետություն» խմբավորման ստացած նավթը հասնում է Թուրքիայի տարածք:
ԱՄՆ-ն հայտարարել է, թե իրենց տվյալներով՝ շատ քիչ քանակությամբ նավթ է հասնում Թուրքիա:
ԱՄՆ-ի վարչակազմը, սակայն, խոստովանել է, որ թուրք-սիրիական սահմանի մի շարք շրջաններ փակել չի հաջողվել:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից