Պակիստանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 25-ի
Աշխարհ
Պակիստանի Փարաչինար քաղաքի շուկայում պայթյունի զոհերի թիվը հասել է 25-ի, իսկ վիրավորների թիվն աճել է մինչև 62, հայտնում է Dawn լրատվական գործակալությունը:
Պայթյունը տեղի է ունեցել կիրակի քաղաքի հսկիչ անցակետի մոտ՝ շուկայի առևտրականների շարքերում: Ականատեսների վկայությամբ՝ ահաբեկչությունը, ենթադրաբար, կազմակերպել է 2 մարդ, ովքեր փորձել են դեպքի վայրից դիմել փախուստի: Նրանց ձերբակալել են և հանձնել իշխանություններին:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է 2 արմատական խմբավորում, ինչը բնորոշ չէ այդ տարածաշրջանի համար: Ահաբեկչության կազմակերպիչներն են «Լաշքար է Ջանգվի» և «Անսարուլ Մուջահիդին» հակաշիական արմատական սուննիական խմբավորումները:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից