Մարին Լե Պենի «Ազգային ճակատը» ընտրությունների 2-րդ փուլում զիջել է իր դիրքերը
Աշխարհ
Չնայած առաջին փուլի սենսացիոն արդյունքներին՝ Մարին Լե Պենի գլխավորած ծայրահեղ աջ «Ազգային ճակատ» կուսակցությունը ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով զիջել է իր դիրքերը Ֆրանսիայի բոլոր տարածաշրջաններում: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
Նշենք, որ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած ընտրությունների առաջին փուլում «Ազգային ճակատն» ամբողջ երկրում լավագույնն էր՝ ձայների 27.7 տոկոսով:
Դեկտեմբերի 13-ին, սակայն, առաջին փուլից հետո առաջատար Մարին Լե Պենը և նրա զարմուհին՝ Մարիոն Մարեշալ-Լե Պենը, զիջել են իրենց դիրքերն առանց հաղթանակի հնարավորության: Նախնական տվյալներով՝ Լե Պենի օգտին երկրի հյուսիսում իրենց ձայներն են տվել ընտրողների 42.5 տոկոսը, իսկ Մարեշալ Լե Պենի օգտին երկրի հարավ-արևելքում՝ ընտրողների 45.5 տոկոսը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից