Բրազիլիայում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 35-ը
Աշխարհ
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում ավտոբուսի մասնակցությամբ խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է 5 մարդ, ևս 35-ը՝ վիրավորվել: Բրազիլիայի ոստիկանությունից հայտնել են, որ ավտոբուսի վարորդը չպարզված հանգամանքներում կորցրել է մեքենայի կառավարումը և բախվել բետոնե պատին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ավտովթարը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ավտոբուսը մտել է թունել:
Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից