Պեսկովը մեկնաբանել է Կահիրեի հայտարարությունը` A321-ում ահաբեկչության ապացույցների բացակայության վերաբերյալ
Աշխարհ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Եգիպտոսի հետաքննության հայտարարությունն այն մասին, որ A321 ինքնաթիռում ահաբեկչության վարկածը հաստատող ապացույցներ չկան, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
«Միայն կարող եմ հիշեցնել համապատասխան հատուկ ծառայություններում մեր փորձագետների եզրակացությունը, որոնք հայտնել, որ դա ահաբեկչություն է եղել»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ Եգիպտոսի՝ A321 ռուսական օդանավի աղետի հետաքննության հանձնաժողովը հայտարարել է ահաբեկչության վարկածը հաստատող ապացույցների բացակայության մասին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից