Սիրիական բանակը վերականգնել է Դամասկոսի մոտ գտնվող օդանավակայանի վերահսկողությունը
Աշխարհ
Սիրիայում կառավարական ուժերն իրենց վերահսկողության տակ են վերադարձրել Դամասկոսի մոտ գտնվող ավիաբազան: Խոսքը գնում է Մարջ ալ-Սուլթան ռազմական օդանավակայանի մասին, որը տեղակայված է սիրիական մայրաքաղաքից 18 կմ հեռավորության վրա. փոխանցում է lifenews-ը:
Բանակը՝ ժողովրդական աշխարհազորի ջոկատների աջակցությամբ հետ է գրավել այն «Ջեյշ ալ–Իսլամ» և «Ջեբհադ ան-Նուսրա» խմբավորումների ահաբեկիչներից:
Ներկայումս, զինյալները նահանջել են, տասնյակ ծայրահեղականներ են ոչնչացվել: Զինծառայողներին հաջողվել է օդանավակայանի շուրջ անվտանգության գոտի ստեղծել:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից