Անկարան քիմիական զենքի բաղադրիչներ է մատակարարում ԴԱԻՇ-ին. թուրք պատգամավոր
Աշխարհ
Թուրք պատգամավոր Էրեն Էրդեմը RT-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի ահաբեկիչները Թուրքիայի միջոցով ստացել են բոլոր անհրաժեշտ բաղադրիչները զարին տեսակի թունավոր նյութի արտադրության համար:
«Քիմիական զենքի ստեղծման համար բաղադրիչներ են ներկրվել Թուրքիայից, այնուհետև հավաքվել են Սիրիայում՝ ԴԱԻՇ-ի ճամբարում: Մենք ունենք համապատասխան ապացուցներ: Դատախազությունը քրեական գործ է հարուցել՝ հանցագործներին բերման ենթարկելու և բոլոր հանգամանքները պարզելու համար: Սակայն մեկ շաբաթ անց մեկ այլ դատախազ է նշանակվել, և բոլոր կասկածյալներն ազատ են արձակվել: Նրանք սիրիական սահմանով լքել են Թուրքիայի տարածքը»,- ասել է Էրդեմը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից