Հյուսիսային Կովկասում 156 գրոհային է ոչնչացվել. ՌԴ ԱԴԾ տնօրեն
Աշխարհ
Հյուսիսային կովկասում 2015 թվականի ընթացքում հաջողվել է 156 զինյալի ոչնչացնել, ներառյալ՝ խմբերի 36 ղեկավարի: Այդ մասին Ազգային հակաահաբեկչական կոմիտեի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, հայտնում է Lenta.ru-ն:
Նշվում է, որ ոչնչացված պարագլուխներից 20-ն ավելի վաղ հայտարարել էր «Իսլամական պետության» հետ իրենց համագործակցության մասին: Հատուկ ծառայություններին հաջողվել է պարզել նաև ՌԴ-ի ավելի քան 2,9 հազար քաղաքացու ինքնությունը, ովքեր կասկածվում են ԻԼԻՊ-ին առնչություն ունենալու մեջ: Ինչպես նշել է Բորտնիկովը, 2015 թվականին հաջողվել է կասեցնել Սիրիա մեկնելու ՌԴ-ի ավելի քան 100 քաղաքացիների փորձը:
Ընդհանուր առմամբ՝ ուժայինները հայտարարում են 30 ահաբեկչություն կանխելու ու ավելի քան 770 բանդիտների ու նրանց համախոհներին ձերբակալելու մասին: Դա, ըստ Բորտնիկովի, 2,5 անգամ թույլ է տվել նվազեցնել Ռուսաստանում ահաբեկչական ուղղվածության հանցագործությունների թիվը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից