Ադրբեջանը փակում է իր դեսպանատները
Բլոգոսֆերա
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ալիևյան կայքերից մեկը հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությանը հաղորդում է,որ հաջորդ տարի, հաշվի առնելով համաշխարհային էներգետիկ շուկայում նկատվող ճգնաժամային իրավիճակը, Բաքուն դիտարկում է արտասահմանում մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների հնարավոր փակման հարցը:
Հետաքրքիրն այն է,որ Ալիևը չի ընդունում,որ Ադրբեջանն է ծանր վիճակում գտնվում,այլ այս հայտարարությունում լղոզված իր դժբախտությունների մեջ մեղադրում է միայն «նավթին»,որը խառնեց իր բոլոր ծրագրերը: ԱԳՆ-ի կողմից թույլ տրված լրահոսի արտահաոսքից նաև պարզաբանվում է,որ կփակվեն Լատինական և Կենտրոնական Ամերիկայում,ինչպես նաև աֆրիկյան երկրներում գործող Ադրբեջանի դեսպանատները:
Ազերիների սուլթանիկը վերջին տարիներին՝ի շնորհիվ նավթագազային դոլլարների,հայերի դեմ պայքարելու համար որտեղ ասես դեսպանատներ և հյուպատոսարաններ չէր բացում: Կանադայում գործող Ադրբեջանի դեսպանատան կարևոր «գործը» տեղի հայկական համայնքի կողմից կազմակերպվող միջոցառումներին հիստերիկ արձագանքն է: Մեքսիկամում գործող ազերիների դեսպանատան միակ ու կարևոր գործը այս տարիների ընթացքում՝ 2012 թ-ի ամռանը Հ.Ալիևի արձանի տեղադրում է եղել Մեխիկոյի այգիներից մեկում,որը սակայն շուտով՝ 2013թ-ի հունվարին ապամոնտաժվեց քաղաքի բնակիչների պահանջով:
Մարդիկ հետաքրքրվել և պարզել էին,թե ով է իրկանում դասալիք Հեյդարը և պահանջել էին քաղաքաքային իշխանություններից "մաքրել" այգին նախկին խորհրդային չեկիստից...Պաշտոնական Բաքուն մեղադրեց մեքսիկացիներին անշնորհակալության մեջ,որոնք չգնահատեցին ազերիների կողմից արված 5 միլիոն դոլլար ներդրումները՝ անմխիթար վիճակում գտնվող այգին կարգի հրավիրելու համար:
Արգենտինայում գործող դեսպանատան գլխավոր նպատակն է հայկական համայնքների դեմ պայքարալը,հատկապես Հայերի ցեղասպանության ճանաճման հարցում: Հատկապես Ի.Ալիևին զայրացրեց այս տարվա հոտտեմբերի վերջին Պարագվայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման փաստը...Մինչ այդ Բաքվի ներկայացուցիչը այս հարցում պարտություն կրեց նաև Բոլիվիայում և Բրազիլիայում...Ազերիների անփոխարինելի առաջնորդնի համար սա խայտառակություն էր...Իսկ ավելի վաղ Բուենոս Այրեսում գտնվող Ադրբեջանի դեսպանը պայքարում էր,որ Ուրուգվայը չճանաչի Արցախի անկախությունը...Ադրբեջանը նաև դեսպանատուն ունի Կուբայում,մի երկիր,որը համարվում է Ադրբեջանի նման ամբողջատիրական:
Աֆրիկայում Բաքուն մի քանի դեսպանատներ ունի: Հարավաֆրիկյան հանրապետությունում գործող դեսպանատան միակ ձեռքբերում այս տարիների ընթացքում այն է,որ Բաքուն Պրետորիայի հետ զինամթերք ձեռք բերելու պայմանագիր է կնքվել: Ոչ ոք չգիտի,թե ինչով են զբաղված Ադրբեջանի դեսպանները Մարոկոյում և դե ֆակտո գոյություն չունեցող Լիբիայում:
Հավելեմ, որ Ադրբեջանն «անիմաստ» դեսպանատներ է բացել եվրոպական և ասիական մի շարք երկրներում ևս,որոնք Ադրբեջանի բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների նման գովազդում են նաև «Խոջալուի ցեղասպանությունը», որը շատ երկրներում ձախողվել է:
Հ.Գ.Հայաստանն անիմաստ դեսպանատներ չունի արտերկում...Դեռ կարիք կա դրանք ավելացնելու...Բայց ունի անիմաստ և երկրին վնաս տվող դեսպաններ, և հյուպատոսներ,որոնք շատ դեպքերում մտածում են ոչ թե երկրի,այլ իրենց սեփական շահերի մասին...Պաշտոնական Երևանը պետք է աշխատի որակյալ և հայրենասեր դեսպաններ պատրաստելու մասին,որպեսզի ձերբազատվի անպիտան «դիվանագետներից»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից