Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար Ձայնագրությունները մոնտաժված են եղել․ «Ուժեղ Հայաստանին» ահռելի վնաս է պատճառվել․ Վարդևանյան ՔՊ վարչության աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է խմբակցության ղեկավարի պաշտոնում Այսօր նիստը կավարտվի, կսպասենք վճռի հրապարակմանը․ Արամ Վարդևանյան WhatsApp-ը թույլ կտա շփվել առանց հեռախոսահամարի փոխանցման Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Ադրբեջանն ու Թուրքիան դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ՝ փախլավան սեփականաշնորհելու համար NYMEX․ Ոսկու գինն աճել է Լարսը բաց է Հագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը․ Նիկոլ Փաշինյան Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ (տեսանյութ) 

Քիչ անց կլինի իմ երկրորդ հրաժարականը. Կարեն Անդրեասյան

Բլոգոսֆերա

Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանի հարգարժան մարդիկ,

Երբ հինգ տարի առաջ ստանձնում էի երբևէ ցանկացածս միակ պետական պաշտոնը, փորձեցի հանրությանը ներկայացնել իմ սպասելիքներն ու մղումներն այս տողերով. «Որպես իրավաբան' մարդկանց հավասարությունն օրենքի առաջ ինձ համար միշտ եղել է կարևորագույն սկզբունք: Որպես պրակտիկ մարդ' ես էլ գիտեմ‚ որ սա ամենադժվար իրականացվող նորմերից է: Որպես իրատես' չեմ կասկածում‚ որ այս առաքելությունն իրականացնելիս ավելի հաճախ դառնում են քննադատության թիրախ‚ քան արժանանում հիացմունքի: Բայց որպես լավատես' ես հավատում եմ‚ որ «կաթիլը քար է ծակում»:

Իմ բարդ ճանապարհի այս փուլն ավարտելիս ցանկանում եմ հենց այս տրամաբանության մեջ ամփոփել ասելիքս.

Որպես իդեալիստ. Այս տարիներին շատ է մաշվել իդեալիզմս, բայց և այն ինձ օգնել է ամենածանր օրերին: Այն դեռ պահպանվել է: Պարզապես ավելի տեղեկացված ու իմաստնացած է դարձել: Ես անսահման մարդկային բարություն եմ տեսել այս տարիներին և հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր ամենածանր կացության մեջ են եղել:

Որպես պրակտիկ մարդ. Ես գիտեմ, որ ինձնից այսօր շատերն ակնկալում են միայն մեկ բան՝ կարճ ու կոնկրետ՝ հրաժարականիս պատճառը: Վերջին օրերին ես լսեցի այդ պատճառի մասին մի շարք ողջամիտ բացատրություններ, բայց նաև մի քանի ցնդաբանություններ: Հրաժարականի պատճառը բազմաշերտ է և շատ բարդ է այն ներկայացնել մեկ կամ մի քանի բառով: Բայց ամենակարճն ու հիմնականը հետևյալն է: Եթե 2016 թվականին էլ հենց ես մնայի Օմբուդսմեն, ապա այս կարևորագույն ինստիտուտն այլևս չէր լինի այնքան արդյունավետ, որքան դարձել էր երկար տարիների չարչարանքի շնորհիվ: Պատկերացնում եմ չարախոսներին, որ այս տողերից հետո ավելի մեծ կատաղությամբ կսկսեն պախարակել մեր կատարած նախկին աշխատանքը, բայց հուսամ՝ նրանք կփորձեն նաև այլ եղանակներով վաստակել իրենց օրվա հացը:

Որպես իրավաբան. Ակնկալում եմ, որ բոլոր այն օրենքները, որ կընդունվեն այս տարի որպես նոր Սահմանադրության հետևանք, կլինեն իրապես մարդակենտրոն և ի օգուտ մարդու իրավունքների կլուծեն այն հարցերը, որոնց կարգավորումը ներկայիս Սահմանադրությունը բաց է թողել:

Որպես լավատես. Հուսով եմ, որ իմ զավակները կմեծանան այնպիսի Հայաստանում, որտեղ անքննելի իրականություն կդառնա օրենքի առջև բոլորի հավասարությունը, իսկ իմ որդիների զինվորական ծառայությունը կանցնի առանց թշնամական գեթ մեկ կրակոցի:
Վերջապես, ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում սպասումները չարդարացրեցի օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով: Շնորհակալություն եմ հայտնում այն բազմաթիվ մարդկանց, ովքեր ինձ օգնեցին ստանձնել, իսկ այնուհետև կատարել մարդուն օգնելու այս մեծ առաքելությունը, և ովքեր այս հինգ տարիներին ինձ հետ անցան բոլոր փորձությունները:
Հարգանքով, Կարեն Անդրեասյան

P.S. Քիչ անց կլինի իմ երկրորդ հրաժարականը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար Ձայնագրությունները մոնտաժված են եղել․ «Ուժեղ Հայաստանին» ահռելի վնաս է պատճառվել․ ՎարդևանյանԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 399-ի ՔՊ վարչության աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է խմբակցության ղեկավարի պաշտոնումBloomberg. ԱՄՆ-ը բարձր է գնահատում Ուիթքոֆի և Քուշների բանակցությունները Իրանի վերաբերյալ Այսօր նիստը կավարտվի, կսպասենք վճռի հրապարակմանը․ Արամ ՎարդևանյանWhatsApp-ը թույլ կտա շփվել առանց հեռախոսահամարի փոխանցման Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Ադրբեջանն ու Թուրքիան դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ՝ փախլավան սեփականաշնորհելու համարNYMEX․ Ոսկու գինն աճել է Վենս. Հորմուզի նեղուցը կդառնա անվճար Լարսը բաց է Հագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը․ Նիկոլ Փաշինյան Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ ՍԴ-ն սկսում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունըԷլեկտրամոբիլներ, հրաձգարան և 112 կենտրոն․ ինչ է ցուցադրվել Վրաստանի ՆԳ նախարարին ԵրևանումԻշխանությունը չի կրճատում վարժական հավաքների ժամկետը՝ դա դիտարկելով որպես «պատիժ»․ ԱբրահամյանԱրցախի բալիկները հրամայում են Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները գnղության փորձ են բացահայտել (տեսանյութ) Ծեծկռտուք՝ Երևանում․ 16-ամյա պատանիները հարվածներ են հասցրել ՌԴ քաղաքացուն և հափշտակել գումարԻ՞նչ եղանակ սպասել հուլիսին Brent-ի գինը բարձրացել է մինչև 73,23 դոլար մեկ բարելի դիմաց Դատախազության նկատմամբ հանրային վստահությունը շարունակում է աճել․ Աննա Վարդապետյանի ուղերձըՀաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով (տեսանյութ) Մասյացոտնի թեմի առաջնորդը Սուրբ Պատարագ կմատուցի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում«Հրապարակ». «Նախնական զինպատրաստություն» առարկան փոխարինեցին «Անվտանգ կենսագործունեությամբ» Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել իրեն ուղղված շնորհավորանքների և բարեմաղթանքների համար«Հրապարակ». Պաշտոնների բաշխումը ՔՊ-ում շարունակվում է «Հրապարակ»․ ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ»Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ»ՔՊ-ում Ռուբեն Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ ընտրությունների արդյունքների գործով որոշումը կհրապարակվի հուլիսի 4-ին. «Ժողովուրդ»Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալՓեզեշքիանն ու Մոդին հեռախոսազրույց են ունեցելԿոնգրեսը պետք է հենց այսօր սկսի աշխատանքը՝ վերջ դնելու ծննդյան հիմքով քաղաքացիություն տրամադրելու պրակտիկային․ Թրամփ Ճապոնիան սկսում է բնակչության նվազման դեմ նոր պետական ծրագիրՀայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի հաղթողները Ռուսաստանը հայտարարում է արտաքին քաղաքականության նոր առաջնահերթությունների մասինԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի նկատմամբ՝ նոր պատժամիջոցների փաթեթովԱՄՆ-ն և Չինաստանը վերսկսում են բարձր մակարդակի ռազմավարական երկխոսությունըՄԱԿ-ը կոչ է անում հրատապ քայլերի՝ գլոբալ հումանիտար ճգնաժամի խորացման ֆոնինՊակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ Ford-ն ԱՄՆ-ում ավելի քան 741 հազար ավտոմեքենա է հետ կանչում՝ ինքնաբերաբար տեղաշարժվելու վտանգի պատճառով Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանըՄենք բացարձակապես կարևորություն չենք տալիս մեր երկրին ուղղված զրպարտությանը. Էրդողան
Ամենադիտված