Bild. «Բորուսիան» ու Յունուս Մալին համաձայնության են եկել
Սպորտ
«Մայնցի» կիսապաշտպան Յունուս Մալին մոտ է Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելուն:
Ինչպես տեղեկացնում է Bild-ը, դորտմունդյան թիմն արդեն համաձայնության է եկել թուրք ֆուտբոլիստի հետ՝ 4 տարվա պայմանագիր կնքելու հարցի շուրջ:
Տուխելի թիմը ֆուտբոլիստին այս տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերելու համար պատրաստ է վճարել 13 մլն եվրո, չնայած որ ամռանը կիսապաշտպանի համար կարող է վճարել նաև 9,5 մլն:
Այս դեպքում ամեն ինչ կախված է արդեն «Մայնցի» որոշումից:
«Ոչ մի գործարք չունենք «Բորուսիայի» հետ, դեռ ոչինչ որոշված չէ»,- ասել է «Մայնցի» մարզական տնօրեն Քրիստիան Հայդելը:
Դորտմունդցիների մարզական տնօրեն Միխաել Ցորկը հրաժարվել է մեկնաբանությունից:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու