ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ 

Լուսավոր ժամանակներին սպասելիս…

Վերլուծական

Ամեն անգամ, երբ այս կամ այն պաշտոնյայի շուրթերից հնչում են մեր երիտասարդ սերնդին ուղղված գովեստի խոսքեր, երբ նրանցից ոմանք սկսում են գովաբանել մեր ջահելներին՝ գոնե առերևույթ կերպով բարձր գնահատելով նրանց առաջադիմությունը՝ մանավանդ գիտության ասպարեզում, ցանկություն է առաջանում հարց ուղղել նմաններին. դուք, բացի դատարկ խոսքեր շռայլելուց, գործնականում ի՞նչ եք անում, որ մեր երիտասարդ սերունդը կարողանա լիարժեքորեն ինքնադրսևորվել սեփական հայրենիքում ու ինքն իրեն պիտանի ու գնահատված զգա այստեղ: Իհարկե «երիտասարդ սերունդ» ասվածը չափազանց լայն հասկացություն է, և համարել մեր բոլոր երիտասարդներին իսկական լուսավորյալներ, ինչպես հասկանում եք, մենք չենք պատրաստվում. ինչ-ինչ, բայց մեզ ավելորդ երազկոտության մեջ հաստատ չեք կարող մեղադրել: Բայց ինչպես, հավանաբար, ամենուրեք, մեզ մոտ էլ երիտասարդների շրջանում կա մի շերտ, որը, իրոք, հիացմունք է պատճառում բոլորիս. նրանք չեն դադարում իրենց մտքի թռիչքով ու նորն արարելու անհագուրդ ձգտմամբ զարմացնել մեզ ու հույս ներշնչել, որ եթե ոչ մեր ժամանակներում, ապա գոնե ապագայում մեր երկիրը կարող է քայլել ժամանակակից աշխարհին համաքայլ ու նույնիսկ օտարներին զարմացնել՝ ունեցած նորարարական գաղափարներով:

Օրերս Հայաստանի լրատվական կենտրոններից մեկն իր մամուլի սրանում հյուրընկալել էր մեր երիտասարդ գյուտարարներից մի քանիսին, ովքեր եկել էին այստեղ՝ սեփական խոհերով կիսվելու լրագրողների հետ՝ հույսով, որ գոնե նման կերպ կարող են ոմանց ուշադրությունը գրավել իրենց կողմը: Նրանք չափազանց հեռանկարային երիտասարդներ էին ու բազմիցս մասնակցել են հեղինակավոր ցուցահանդեսների ու մրցույթների՝ արժանանալով շատերի հիացմունքին ու բարձր գնահատականին: Բայց արի ու տես, որ նույնիսկ նման պոտենցիալ ունեցող երիտասարդները մեր երկրում, իրենց իսկ պնդմամբ, հանդիպում են այնպիսի խոչընդոտների, որոնք կասեցնում են նրանց առաջընթացն ու, ինչն ամենացավալին է, կոտրում են նրանց մեջ այն էնտուզիազմը, որը, համաձայնե՛ք, պարտադիր պայման է՝ կյանքում առաջ գնալու, արժեք ստեղծելու համար:

Ի տարբերություն նույն զարգացած երկրների, ուր գիտական պրպտուն միտքը շատ ավելին արժե, քան, ինչպես ասում են, կիլոյով ոսկին, Հայաստանում, խոշոր հաշվով, շատերը թքած ունեն, թե այս կամ այն երիտասարդն ինչ է իրենից ներկայացնում, ու հիմնականում կենտրոնացած են մարդկանց ձրի աշխատեցնելու վրա, տարված են կոպեկներով լծելու անհագուրդ ցանկությամբ, որը, համաձայնե՛ք, նախևառաջ վկայում է չկայացած պետության մասին. Հայաստանում շատ բաներ գտնվում են մի տեսակ «բրախած» վիճակում, և ով ինչպես կարողանում, գլուխը պահում է մեր այս քարքարոտ երկրում, ու չկա մեկը, որ այս ամենին վերջ տա, համակարգի, ուղղորդի ճիշտ ուղղությամբ…

Չնայած հատկապես վերջին տարիներին երիտասարդ գիտնականներին խրախուսելու ուղղությամբ կարծես որոշակի տեղաշարժեր նկատվում են, ինչ-որ բաներ արվում են, բայց ակնհայտ է, որ դրանք բավարար չեն՝ շոշափելի արդյունքների հասնելու համար: Ոմանց կարծիքով՝ չնայած հայաստանցի շատ ուսանողներ (խոսքը, բնականաբար, այն ուսանողների մասին է, ովքեր եկել են բուհեր նախևառաջ սովորելու, այլ ոչ թե պարզապես բանակից տարկետվելու համար) ստեղծարարության ու ստեղծագործ մտքի մեծ ներուժ ունեն, սակայն միշտ չէ, որ կարողանում են աշխատանք գտնել այստեղ, իրենց հղացած գաղափարները կյանքի կոչել: Իսկ երբ ուսանողը չի կարողանում աշխատանք գտնել, փորձում է իր գործը ստեղծել, սակայն այստեղ էլ բախվում է բոլորիս ծանոթ խնդիրներին՝ ֆինանսական և փաստաթղթային, մինչդեռ գաղափարները խելացի են ու բավական խոստումնալից:

Իհարկե համարել, թե Հայաստանում աշխատանք գտնելու խնդիր ունեն միայն շնորհալիները, սխալ կլիներ. այստեղ նույնիսկ մի անտաշ բանվորի գործ էլ չես կարողանում գտնել, ուր մնաց՝ գիտնականի… Մի կարևոր հանգամանք ևս կցանկանայինք շեշտադրել. Հայաստանում գործնականում բացակայում է գիտություն-տնտեսություն կապը, որը հիմնահենքային նշանակություն ունի ոչ միայն երկրում գիտության ոլորտի զարգացման, այլև, առհասարակ, ողջ տնտեսության: Կատարված գյուտերը ոչ թե պետք է թողնել գրապահարաններում՝ փոշոտվելու կամ ցեցերին կերակուր դառնալու համար, այլ լրջագույն կերպով ուսումնասիրել դրանք, հասկանալ՝ ինչ գյուտեր կարելի է կյանքի կոչել, դրանցից որոնք կարող են օգնել մեզ՝ ունենալու նույնիսկ թռիչքաձև տնտեսական զարգացում: Միգուցե շատ վերամբարձ է հնչում, բայց դա իրոք այդպես է: Նայե՛ք Արևմուտքին, ի՞նչը նրան դարձրեց այդքան առաջադեմ ու անհաղթելի, եթե ոչ գիտությունը: Այնպես որ՝ պետք չէ «մատների արանքով» նայել գիտությանն ու գիտնականին. վստահաբար կարող ենք ասել՝ գիտական միտքն այն բացառիկ ռեսուրսներից է, որ մեր երկիրն ունի այսօր: Խնամքով վերաբերվենք դրան ու «քամուն չտանք»…:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը
Ամենադիտված