Twitter-ի աշխատանքում խափանում է եղել
Բլոգոսֆերա
Twitter միկրոբլոգների ծառայությունը հունվարի 19-ի առավոտյան դադարել է աշխատել անհայտ պատճառով: Օգտատերերի մոտ խնդիրներ են ծագել ամբողջ աշխարհում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Twitter.com կայք մտնելու փորձ անելիս հաղորդագրություն է հայտնվում ծառայությունում առաջացած անսարքությունների վերաբերյալ: Դրանց բնույթը հաղորդագրության մեջ չի ճշտվում:
Երևանի ժամանակով ժամը 13:00-ի դրությամբ սոցիալական ցանցը չէր աշխատում արդեն մոտ մեկ ժամ: Ընդսմին ընկերությունն առայժմ ոչ մի կերպ չի մեկնաբանել ծառայության աշխատանքում տեղ գտած խափանումը:
Twitter սոցիալական ցանցը գոյություն ունի 2006 թվականից և ներկայումս համարվում է միկրոբլոգների խոշորագույն ծառայությունն աշխարհում: Նրա լսարանը գնահատվում է 200 մլն մարդ:



















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից