Հայաստանում մշակվել է Քննչական կոմիտեի ծառայողի կենաթոշակը նշանակելու կարգ
Հայաստան
ՀՀ կառավարությանն է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի կենսաթոշակը նշանակելու կարգը հաստատելու մասին որոշման նախագիծ: Այն ընդգրկված է կառավարության հունվարի 20-ի նիստի օրակարգում:
Ներկայացվող նախագծով կսահմանվի մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցրած այն անձին կենսաթոշակ նշանակելու և վճարելու, ինչպես նաև նրա ծառայության ստաժը հաշվարկելու կարգը, որը պաշտոնից ազատվել է իր գրավոր դիմումի հիման վրա կամ օրենքով նախատեսված սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ (եթե օրենքով սահմանված կարգով այն չի երկարաձգվել), կամ հիվանդության կամ ֆիզիկական արատի պատճառով ծառայությանը ոչ պիտանի լինելու դեպքում, կամ դատարանի' օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով:
Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի պահանջի կատարումը:


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը