Ադրբեջանական կրակահերթերից պաշտպանող նոր մայրուղին ընդգրկվելու է ճանապարհների պահպանման և շահագործման ցանկում
Հայաստան
Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհը շրջանցող նորակառույց 3.2 կիլոմետր երկարությամբ ճանապարհն ընդգրկվելու է կառավարության սահմանած ճանապարհների պահպանման և շահագործման ցանկում: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի հունվարի 20-ի նիստի օրակարգում:
Նախագծի ընդունման նպատակն է ապահովել նորակառույց ճանապարհի երթևեկության անվտանգությունը:
Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհը գտնվում էր ադրբեջանական զինուժի անմիջական դիտակետում և պարբերաբար հակառակորդը կրակ էր բացում այնտեղով երթևեկող ավտոմեքենաների ուղղդությամբ: Նոր ճանապարհը, որտեղ կառուցվել է նաև անվտանգությունն ապահովող պատ, շրջանցում է նախկին մայրուղին:


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը