«Հրապարակ». Օբաման կհրավիրի՞ Սերժ Սարգսյանին. Ադրբեջանը ոգևորված է
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ ԱՄՆ նախագահի խոսնակը հաստատեց, որ պաշտոնից հեռացող Օբաման միջուկային անվտանգության հարցերով միջազգային գագաթնաժողով է հրավիրում մարտի 31-ին, Վաշինգտոնում: Ադրբեջանական մամուլը մեծ ոգևորությամբ տարածեց, որ չնայած ԱՄՆ-Ադրբեջան լարված հարաբերություններին, Ալիևը մասնակցելու հրավեր է ստացել:
Մեզ չհաջողվեց պարզել՝ Սերժ Սարգսյանը հրավեր ստացե՞լ է, թե՞ ոչ: Սակայն եթե նկատի ունենանք, որ 2 տարին մեկ անցկացվող այս գագաթնաժողովին Հայաստանը մշտապես մասնակցել է նախագահի մակարդակով, և եթե հաշվի առնենք, թե ինչ արագությամբ ամերիկացիները հաստատեցին Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը, իսկ Սերժ Սարգսյանն ինչ արագությամբ նշանակեց Գրիգոր Հովհաննիսյանին, ապա կարելի է ենթադրել, որ դեսպանատունը լծվել է այցը կազմակերպելու գործին: ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանն ասաց. «Նախագահի այցերի մասին եթե ասելիք լինում է, մենք ժամանակին և պատշաճ կարգով տեղեկացնում ենք»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից