Եվրոպան լրացուցիչ ստուգումներ է մտցնում Ադրբեջանից ներկրվող մթերքի համար
Ադրբեջան
Եվրամիությունն այսօրվանից Ադրբեջանից օրգանական արտադրանքի յուրաքանչյուր խմբաքանակի լրացուցիչ պաշտոնական ստուգումներ է մտցնում: Լրացուցիչ ստուգումները պետք է անցկացվեն ամբողջ 2016 թվականի ընթացքում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օրգանական մթերք արտադրողներին խորհուրդ է տրվում վերահսկիչ մարմիններին նախապես տեղեկացնել ԵՄ յուրաքանչյուր խմբաքանակի արտահանման մասին, ինչպես նաև ապահովել արտադրանքի անհրաժեշտ իդենտիֆիկացիան:
Ադրբեջանից բացի, ԵՄ հատուկ վերահսկման ցուցակում հայտնվել են նաև Ուկրաինան, Բելոռուսը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Ուզբեկստանը և Ռուսաստանը:
2006 թվականին ԵՄ-ն արգելել էր Ադրբեջանից Եվրոպա ներկրել պնդուկ և ընկույզ, քանի որ ադրբեջանական այդ մթերքի մեջ հայտնաբերվել էր աֆլոտոքսին' վտանգավոր թույն, որն առաջանում է խոնավ պայմաններում այդ մթերքի պահման և փոխադրման ժամանակ աճած սնկերից:


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար