Հայաստանում մայրական և մանկական մահացությունների թիվը նվազել է
Հասարակություն
Նախորդ տարվա ընթացքում մայրական և մանկական մահացությունների թվի նվազման միտում է արձանագրվել: 2015-ին մայրական մահացությունները 5-ն են եղել 2014-ի 8-ի դիմաց: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:
«Հինգ կանանցից և ոչ մեկը չի մահացել մանկաբարձական՝ հղիության հետ կապված բարդություններից՝ արյունահոսությունից, պրեկլամսիայից, սեպսիսից (արյան վարակում), աբորտից: Ունենք թոքաբորբից 2 մահ իրենց բարդություններով՝ մեկն արյան հիվանդությամբ, մեկն էլ սրտային ծանր ախտաբանությամբ: Մանկական մահացությունները դեռևս ամփոփվում են»,- նշեց Ավագյանը՝ հավելելով, որ մանկաբարձական բարդությունների հիմնական 4 պատճառները զարգացող երկրների մայրական մահացությունների կառուցվածքի հիմնական պատճառներն են: Հայաստանն իր մանկական և մայրական մահացությունների կառուցվածքով մոտենում է զարգացած երկրների կառուցվածքին:
Առողջապահության նախարարության բաժնի պետն ասաց, որ Հայաստանում մայրական մահացությունների հիմնական պատճառները էքստարգենիկալ հիվանդություններն են՝սրտի հիվանդություն, երիկամային անբավարարություն, հիպերտոնիկ հիվանդութուններ, արյան հիվանդություններ, չարորակ նորագոյացություններ:
Անդրադառնալով անպտուղ ամուսնական զույգերին' Ավագյանն ասաց, որ անպտուղ զույգերի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների տրամադրման վերաբերյալ կառավարության երկու որոշում կա: Առաջին որոշման մեջ ներգրաված են սոցիալապես անապահով խմբերը՝այսինքն «Փարոս» համակարգում ներգրավված անպտուղ զույգերը, իսկ վերջին' դեկտեմբեր ամսվա որոշմամբ հնարավորություն կտրվի 2015 թվականին գրանցված սահմանամերձ գոտիներում բնակվող անպտուղ ամուսնական 35 զույգի օգտվել փորձանոթային բեղմնավորման հնարավորությունից:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից