ԲՀԿ գործարար թևը զայրացել է
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Դատելով ԲՀԿ ղեկավարի հարցազրույցներից ու վրդովմունքից, կոալիցիա մտնելու ՀՅԴ-ի որոշումը ԲՀԿ-ում ծանր են տարել։ Եվ այն, թե ԲՀԿ-ն չի քննարկում կոալիցիայի հարցը, քանի որ առևտրի չի գնում, ինքնանպատակ կոալիցիաներ չի կազմում, և Սահմանադրությանն աջակցությունն իրենց հոգուց բխող պահվածք էր, այլ ոչ թե կոալիցիա մտնելուն ուղղված քայլ, ընդամենը աղվեսի և խակ խաղողի մասին ասացվածքն է հիշեցնում։
Մենք տեղեկացանք, որ այս «խրոխտ» պահվածքից ԲՀԿ գործարար թևը զայրացել է, քանի որ հանրաքվեի անցկացմանն աջակցելուց հետո անհամբեր սպասում էր հատուցման պահին: Նրանք պատրաստվում են առաջիկայում խոսել կուսղեկավարի հետ։ «Որ էդքան պատերազմից հետո աջակցեցինք սահմանադրական փոփոխությունների գործընթացին, կողմ քվեարկեցինք կառավարության բյուջեին, հիմա ինչո՞ւ դերասանություն անենք, թե «ինքնանպատակ» չէ պաշտոն վերցնելը»,- ասաց գործարար պատգամավորներից մեկը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից