«Հրապարակ». Ո՞վ է առաջին զոհը
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Տարեվերջին Հովիկ Աբրահամյանի կողմից նախանշված կառուցվածքային փոփոխությունների առաջին «զոհը» կարող է դառնալ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը։ Ըստ որոշ տեղեկությունների, կառավարությունում քննարկում են էներգետիկայի և բնապահպանության նախարարությունների միավորման հարցը։ Իսկ կապը երկու նախարարությունների միջև, վստահեցնում են, մեծ է՝ բնական պաշարներ, այլընտրանքային էներգետիկա, ատոմակայան ու ՀԷԿ-եր, բնապահպանությանն առնչվող գործառույթներ:
Չնայած Երվանդ Զախարյանը համարվում է Սերժ Սարգսյանի «սիրելիներից», սակայն այս տարի լրանում է նրա 70-ամյակը․ տարիքն արդեն զգացնել է տալիս, ասում են՝ նաև առողջական խնդիրներ ունի։ Այնպես որ, նրան թոշակի ուղարկելու ժամանակը կարծես եկել է։ Բացի սրանից, քննարկվում է նաև ֆիննախն ու ՊԵԿ-ը կրկին իրարից առանձնացնելու հարցը:
Ի դեպ, նոր Սահմանադրությամբ նախարարությունների թիվը չպետք է գերազանցի 18-ը: Չի բացառվում, որ էներգետիկայի և բնապահպանության նախարարությունների միավորումը պայմանավորված է ֆինանսների և հարկայինի տարանջատման «անհրաժեշտությամբ»: Ի դեպ, Երվանդ Զախարյանն այսօր ասուլիս է տալիս։ Ասացին, որ չի հասցրել անցած տարին ամփոփել, հիմա է անելու։ Իսկ նրա մամուլի խոսնակ Վասակ Թարփոշյանը գերատեսչության միավորման լուրերի մասին ասաց. «Նման ինֆորմացիայի ես չեմ տիրապետում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից