«Բեշիքթաշը» Օզբիլիսին վարձավճարով կտա «Ռայո Վալեկանոյին»
Սպորտ
Թուրքական «Միլլիեթ» պարբերականը տեղեկացնում է, որ «Բեշիքթաշն» արդեն պայմանավորվածության է եկել Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսի հետ:
Besiktas-international.com-ի տեղեկությունների համաձայն՝ հայ ֆուտբոլիստի տրանսֆերը թուրքական կողմին կարժենա 3 միլիոն եվրո: Տեղեկության համաձայն՝ այսօր՝ հունվարի 21-ին, հայազգի կիսապաշտպանը բուժզննում է անցնելու թուրքական ակումբում: Սպասվում է, որ պայմանագիրը նախատեսված է լինելու 4,5 տարով:
Նշվում է նաև, որ «Բեշիքթաշը» ֆուտբոլիստին վարձակալական հիմունքներով տրամադրելու է իսպանական «Ռայո Վալեկանոյին»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու