Մուհամմեդը գնաց սարի մոտ
Վերլուծական
Եթե սարը չի գնում Մուհամմեդի մոտ՝ Մուհամմեդն է գալիս սարի մոտ. այս սկզբունքն աշխատեց ԲՀԿ-ի դեպքում: Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ին առաջարկեց մաս կազմել կոալիցիային, բայց ԲՀԿ-ին չառաջարկեց: Նման դեպքերում ի՞նչ են անում առաջարկ ակնկալողները. կամ սպասում են որոշ ժամանակ, կամ էլ մտավախություն ունենալով, որ այդ առաջարկը կարող է չլինի էլ՝ իրենք են իրենց առաջարկում առաջարկողին: Այլ կերպ ասած՝ Մուհամմեդն ինքը գնաց սարի մոտ: Իսկ «Մուհամմեդի» դերը ստանձնեց ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը, ով լրատվամիջոցի հետ զրույցում բացահայտ ասաց, որ եթե ՀՀԿ-ն ԲՀԿ-ին առաջարկի կոալիցիայի մաս կազմել, ԲՀԿ-ն մերժելու հիմք չի տեսնի:
Այսպիսով՝ կարող ենք համարել, որ ԲՀԿ-ն «նախահարձակ» եղավ և ՀՀԿ-ին իր առաջարկն արեց, մնում է սպասենք տեսնենք, թե ինչ արձագանք կտա այդ ակնարկին ՀՀԿ-ն: Եթե արձագանքը դրական լինի, ապա հստակ կուրվագծվի իշխանակ նոր կոալիցիան՝ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ:
Կարեն Վարդանյան


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում