Dolce & Gabbana-ի նոր օծանելիքը ներկայացրել է 81-ամյա Սոֆի Լորենը
Այլ
Իտալացի դերասանուհի Սոֆի Լորենը մասնակցել է Dolce & Gabbana առևտրանիշի գովազդային արշավին: Տեսահոլովակը հրապարակվել է YouTube-ում: 81-ամյա Լորենը ներկայացրել է նոր բուրմունք՝ Dolce Rosa Excelsa-ն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Տեսահոլովակի ռեժիսորն է իտալացի կինեմատոգրաֆիստ և «Օսկար» մրցանակի դափնեկիր Ջուզեպե Տոռնատորեն, երաժշտությունը գրել է հռչակավոր կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն:
Իտալիայի Dolce & Gabbana նորաձևության տունը հիմնվել է 1985 թվականին մոդելագործներ Դոմենիկո Դոլչեի և Ստեֆանո Գաբանայի կողմից: Ապրանքանիշի առաջին խանութը բացվել է 1986 թվականին Միլանում: Ապրանքանիշը մասնագիտացած է հագուստի, աքսեսուարների, օծանելիքի և կոսմետիկայի թողարկման բնագավառում:
Առևտրանիշի հռչակավոր երկրպագուների թվում են Մադոննան, Սթինգը, Քայլի Մինոուգը, Մոնիկա Բելուչին, Նաոմի Քեմփբելը և այլք:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից