Արձակուրդները կրկին երկարաձգվում են
Հասարակություն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականը և առողջապահության նախարարության' ՀՀ կրթության և գիտության նախարարությանն ուղղված միջնորդությունը, համաձայն որի' հանրապետությունում վերջին շրջանում տարածված սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հիվանդների 80 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են, ՀՀ ԿԳ նախարարը նոր հրաման է ստորագրել' ձմեռային արձակուրդները հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ևս մեկ շաբաթով երկարաձգելու վերաբերայլ:
Համաձայն հրամանի' դասերը կվերսկսվեն փետրվարի 1-ից: Մինչև ուսումնական տարվա ավարտը կապահովվի առարկայական ծրագրերի կատարումը' դասացուցակներում համապատասխան փոփոխություններ կատարելու և լրացուցիչ դասընթացներ կազմակերպելու միջոցով: Լրացման ձևերի և տարբերակների մասին ՀՀ ԿԳՆ-ն կտեղեկացնի լրացուցիչ:
Ոչ պետական ուսումնական հաստատություններին առաջարկվում է առաջնորդվել նույն աշխատակարգով։
Սույն որոշումը չի տարածվում բուհերի վրա:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից