Հուշագրի ստորագրում ԵԿՄ-ում (տեսանյութ)
Հասարակություն
ԵԿՄ-ն շարունակում է գործակցության հուշագրեր ստորագրել նախարարությունների հետ: Այսօր հերթականն ստորագրվեց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ: Ըստ այդմ փաստվեց, որ նախարարության մասնագետները կընդգրկվեն պատանի երկրապահների ուսուցման դասընթացներում, ԵԿՄ-ի եւ սպորտի նախարարության միջեւ համագործակցությունն էլ համակագրված բնույթ կստանա:
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը կարեւորեց Երկրապահի առաքելությունն ու նշեց, որ երիտասարդների հարցերով համատեղ զբաղվելն արդյունավետ կլինի: Նա խորհրդանշական նվեր հանձնեց ԵԿՄ վարչության նախագահին:
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանն էլ պարգեւատրեց նախարարին «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալով եւ նշեց, որ առողջ մարմնում է առողջ հոգին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից