«ՀԺ». ԱԱԾ մամուլի խոսնակ է նշանակվելու Հանրային հեռուստաընկերության աշխատակիցը
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Ըստ հավաստի աղբյուրների՝ առաջիկայում Ազգային անվտանգության ծառայության մամուլի խոսնակ է նշանակվելու Հանրային հեռուստաընկերության աշխատակից Կարեն Հակոբյանը, որը համարվում է Հ1-ի վարչական բաժնի աշխատակից։
Իրականում Հակոբյանը ԱԱԾ աշխատակից է, որը փաստորեն, «կանտրոլի տակ» է պահել Հ1-ի անցուդարձը։
Հիշեցնենք, ԱԱԾ մամուլի քարտուղարի պաշտոնը Արծվին Բաղրամյանի մահից հետո տևական ժամանակ է՝ թափուր է և լրագրողները շատ դեպքերում դժվարանում էին որևէ հարցով մեկնաբանության ստանալ ԱԱԾ-ից։ Մեզ հայտնի դարձավ նաև, որ Հ1-ում Կարեն Հակոբյանի փոխարեն արդեն մի քանի օր է՝ այլ անձ է աշխատում։ Ենթադրվում է, որ Հակոբյանի նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի փետրվարին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից