«Ժողովուրդ». Իշխանությունները փորձում են արագ տեմպերով ավարտել Ընտրական նոր օրենսգրքի նախագծի պատրաստման աշխատանքները
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է, «Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ ՀՀ իշխանությունները փորձում են արագ տեմպերով ավարտել ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագծի պատրաստման աշխատանքները: Այս շտապողականությունը շատ պարզ բացատրություն ունի. ՀՀԿ-ն այդ կերպ ցանկանում է ապահովել, որ ընտրակեղծարարության համար օրենսգրքում թողնված բացերն անպայման պահպանվեն:
Մյուս կողմից էլ արդեն իսկ նկարագրվում է նաև այն հանգամանքը, թե համամասնական ցուցակների կազմման և դրանցով մանդատների բաշխման համակարգը ՀՀ իշխանություններն ինչպես են պատրաստվում ձեւափոխել: Այս տեսանկյունից շատ կարևոր է «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանի երեկ ներկայացրած հետևյալ պարզաբանումը. «Բացի զուտ համամասնական ընտրակարգ լինելուց՝ որևիցե ընտրատարածքում, որևիցե կուսակցություն ինչ-որ դեմքերով պետք է հանդես գա: Բնականաբար, ընտրատարածքային թիվը կնվազի, որտեղից որ անպայմանորեն պատգամավոր է ընտրվում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից