ՀՀ ֆիննախի պարզաբանումը՝ Պավել Սաֆարյանի հարցազրույցի առնչությամբ
Հայաստան
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը 2016 թվականի հունվարի 20-ին հարցազրույց է տվել մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև ՌԴ կողմից ՀՀ-ին տրամադրվելիք վարկային միջոցներին: Այդ առնչությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ փոխնախարարը նկատի է ունեցել ոչ թե Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև արդեն իսկ կնքված համաձայնագրերով նախատեսված վարկերը, այլ նոր կնքվելիք համաձանագրերով ՌԴ-ի կողմից ստանձնվելիք պարտավորությունները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ինչ վերաբերում է 2015թ. ընթացքում ստորագրված՝ Հայկական ատոմակայանի վերականգնման և Պետական արտահանման վարկերի տրամադրման համաձայնագրերին, ապա դրանց հետ կապված բոլոր տեխնիկական հարցերը լուծված են, և առաջիկայում սպասվում է նշված վարկերի տրամադրումը:


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը