Բակո Սահակյանը Մելիք Վարդանյանին շնորհել է ԼՂՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման, տարածման և զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար փայտարվեստի վարպետ Մելիք Վարդանյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից