Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով 

Չէ՛, էս երկիրը երկիր չի դառնա…

Վերլուծական

Չգիտեմ, թե ձեզանից ով՝ ինչպես, բայց ես, օրինակ, մշտապես փորձում եմ հնարավորինս հետևել, թե այս կամ այն վարկանշային սանդղակում Հայաստանն ինչպիսի տեղեր է զբաղեցնում, որ հորիզոնականներում է գտնվում, քանի որ, համաձայնե՛ք, դրանք յուրատեսակ միջոցներ են, որոնք թույլ են տալիս տարբեր երկրների քաղաքացիներին, այդ թվում՝ հայաստանցիներիս, գոնե մի պահ կտրվել բացառապես ներքին պրոպագանդայի արդյունքում ձևավորված երբեմն կեղծ տպավորություններից ու ուղիղ նայել ճշմարտության աչքերին:

Եվ ահա օրերս հրապարակվել է հերթական միջազգային զեկույցը, որում տեղ են գտել բավական հետաքրքրական տվյալներ՝ կապված նաև մեր երկրի հետ: Այսպես. համաձայն «Սեփականության իրավունքների միջազգային դաշինքի» զեկույցի՝ «Սեփականության իրավունքների պաշտպանության միջազգային վարկանիշում» 129 երկրի շարքում մեր երկիրը զբաղեցրել է 94-րդ տեղը։ Հեղինակային իրավունքների պաշտպանության մակարդակով զբաղեցնում ենք 76-րդ տեղը, կոռուպցիայի վերահսկողության գծով՝ 81-րդ տեղը, քաղաքական կայունության գծով՝ 56-րդ տեղը, «Օրենքի գերակայության» կատեգորիայում՝ 74-րդ տեղը։

Համաձայնե՛ք, որ բավական անաչառ տվյալներ են ու միանգամայն մոտ մեր իրականությանը: Դե հիմա թո՛ղ գնան ու մեզ համոզեն, թե Հայաստանն այն բացառիկ երկրների առաջին շարքերում է, ուր բիզնես միջավայրն ամենակատարյալներից է, ուր գործարարի համար ստեղծված են գրեթե դրախտային պայմաններ՝ այստեղ աշխատելու ու ծաղկեցնելու մեր երկիրը… Իհարկե, դժվար թե այս ուսումնասիրության արդյունքները բարձրաձայնվեն, քանի որ հանրահռչակել սեփական քաղաքականության փաստացի տապալումը մեզ մոտ հաստատ ոչ ոք չի պատրաստվում:

Ձեզանից շատերն են, հավանաբար, հիշում ԱՄՆ դեսպանի հայտնի հայտարարությունները՝ կապված Հայաստանում բիզնես միջավայրի անբարենպաստության հետ: Եթե չեք մոռացել, մեր պաշտոնական դեմքերից ոմանք էլ սկսեցին այս մարդուն մեղադրել, թե գույներն է խտացնում, թե զուր տեղը «քիթը մտցնում է» իրեն չվերաբերող գործերի մեջ և այլն: Ուզում եմ հարց տալ մեր որոշ կեղծ հայրենասեր չինովնիկներին. իսկ այս զեկույցին, սրան ի՞նչ կասեք, պարոնա՛յք, հիմա ի՞նչ պիտակ կկպցնեք մարդկանց: Դուք լռո՞ւմ եք, դուք շփոթվա՞ծ եք: Դե ինչ, միանգամայն բնական պահվածք, որը չարած գործերը հմտորեն քողարկել չկարողանալու, չարածն արածի տեղ ներկայացնելու անկարողության բնական հետևանք է: Այս զեկույցը, եթե կուզեք, ոչ այնքան ներկայացնում է այս կամ այն երկրի տնտեսական մակարդակը, որքան քաղաքակրթվածության աստիճանը, քանի որ ժամանակակից աշխարհում հենց նման ցուցանիշներով են պատկերացում կազմում, թե տվյալ երկիրը քաղաքակրթական որ աստիճանի վրա է գտնվում, արդյոք արժե՞ անել բիզնես ներդրումներ, թե՞ ոչ… Հիմա, ընթերցելով այս ուսումնասիրության տվյալները, ծանոթանալով այս ցուցակում մեր երկրի գրաված դիրքին՝ օտարերկրացի ներդնողն ի՞նչ է մտածելու մեր մասին, ի՞նչ եք կարծում: Մի՞թե այսքանից հետո ինչ-որ մեկը կհանդգնի գալ այստեղ, փող ներդնել մեր տնտեսության մեջ ու ձեռքի հետ էլ մի քանի հարյուր հավելյալ աշխատատեղ ստեղծել Հայաստանում. մի՞թե խելքները թռցրել են, մի՞թե այլևս նույն պրագմատիկ կապիտալիստները չեն, որ բռնեն ու իրենք իրենց գլխին սարքեն…

Մնում է, հավանաբար, միամտորեն հուսալ, որ հայրենի իշխանությունները, այնուամենայնիվ, համապատասխան հետևություններ կանեն այս ամենից ու վերջապես քաղաքական կամք կցուցաբերեն՝ երկրում իրավիճակ փոխելու, հակառակ պարագայում ՝ կարծել, թե մեր երկիրն օրերից մի օր կարող է հայտնվել առաջատարների շարքերում, աններելի հիմարություն կլիներ:

Դավիթ Բաբանով 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ
Ամենադիտված