«Ժողովուրդ». Արտեմ Ասատրյանն անտրամադիր է
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցները վերջին շրջանում նկատել են, որ իրենց նախարարը՝ Արտեմ Ասատրյանը, չափից ավել անտրամադիր է գործի գալիս և գնում: Բանն այն է, որ ՀՀ ղեկավարությունը Արտեմ Ասատրյանին արդեն տեղեկացրել է, որ առաջիկայում նա պաշտոնանկ է արվելու, քանի որ հնարավոր նոր կոալիցիայի շրջանակներում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պորտֆելը տրվելու է Դաշնակցությանը: Այլ կերպ ասած՝ իր պաշտոնը պահպանելու գործում Ասատրյանի միակ հույսն այն է, որ Դաշնակցության հետ ՀՀԿ-ի կոալիցիա կազմելու գործընթացն ինչ-որ հրաշքով տապալվի:
Սակայն այս պահի դրությամբ առկա իրավիճակն այնպիսին է, որ առավել հավանական է կոալիցիայի կայացման հեռանկարը: Ինչևէ, վերը բերված լուրերի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններից, սակայն ապարդյուն:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից