Երևանի քաղաքապետարանի ծառայություններն առաջիկա օրերին կաշխատեն արտակարգ ռեժիմով
Հայաստան
Հայպետհիդրոմետ ծառայության տվյալների համաձայն, հունվարի 23-ի երեկոյան ժամերից Երևանում սպասվում են ձյան տեսքով տեղումներ, որոնք կշարունակվեն մինչև հունվարի 26-ի ցերեկը: Առաջիկա օրերին սպասվում է նաև ջերմաստիճանի կտրուկ նվազում մինչև -17 աստիճանի: Երևանի քաղաքապետարանի համապատասխան բոլոր ծառայությունները կաշխատեն արտակարգ ռեժիմով՝ փորձելով առավելագույնս մեղմել տեղումներով պայմանավորված քաղաքացիներին պատճառվող հնարավոր ա նհարմարությունները։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Թե՛ ձնամաքրման, թե՛ ճանապարհների երթևեկելի հատվածներն աղի և ավազի խառնուրդով մշակման աշխատանքները կիրականցվեն համաձայն նախապես հաստատված ընթացակարգի։ Այնուհանդերձ, երթևեկի հնարավոր դժվարություններից զերծ մնալու նպատակով, քաղաքապետարանը հորդորում է համաքաղաքացիներին լինել ավելի զգոն և ուշադիր, պահպանելով ձմեռային երթևեկության բոլոր կանոնները։
Կոչ է արվում նաև առաջացող հարցերի և խնդիրների մասին տեղեկացնել Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» հեռախոսահամարների /514-152, 514-187, 514-236, 1-08/ կամ վարչական շրջանների ֆեյսբուքյան էջերի միջոցով:
Եղանակային փոփոխությունների արդյունքում հնարավոր անհարմարությունների լուծման հարցում, Երևանի քաղաքապետարանն ակնկալում է համաքաղաքացիների օժանդակությունն ու ըմբռնումով մոտեցումը։


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը