Դոհա-Երևան-Դոհա ուղիղ չվերթները կմեկնարկեն մայիսից
Բլոգոսֆերա
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Qatar Airways ընկերությունը հայտարարել է, որ ս.թ. մայիսի 15-ից սկսում է իրականացնել ուղիղ չվերթ Դոհա-Երևան-Դոհա ուղղությունով: Չվերթը իրականացվելու է A320 ինքնաթիռով շաբաթեկան 4 անգամ:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը բարձր է գնահատում Qatar Airways ընկերության արհեստավարժ թիմի պատրաստվածությունը և բարեկամական տրամադրվածությունը. «Ուրախ եմ, որ մեր երկու տարի շարունակվող բանակցությունները եղան արդյունավետ»:
Qatar Airways ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ակբար ալ-Բաքերը համարում է, որ Դոհա-Երևան-Դոհա չվերթը հայաստանցիներին լավ հնարավորություն կընձեռնի ճանապարհորդել 150 ուղղություններով, որոնք սպասարկում է ավիաընկերությունը:
Qatar Airways ընկերությունը նշում է նաև, որ Երևանը հանդիսանում է աշխարհի ամենահին և անընդմեջ բնակեցված քաղաքներից մեկը, որն ունի հարուստ պատմություն, մշակույթ և ճարտարապետություն»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից