Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով 

Կրկին մի փոքր վիճակագրություն

Վերլուծական

Դատելով ամենայնից՝ մոտ ապագայում Հայաստանի տնտեսությանը հեշտ օրեր չեն սպասվում: Նման եզրահանգման ես գալիս, երբ սկսում ես աչքի անցկացնել հատկապես վերջին շրջանում հանրամատչելի դարձած մի շարք վիճակագրական տվյալներ, որոնք օգնում են մեզ պես հասարակ ընթերցողներին ավելի առարկայական պատկերացում կազմել տնտեսական այն ծանր վիճակի մասին, որ տիրում է մեր երկրում: Մասնավորապես՝ ծանոթանալով Հայաստանի 2015-ի առևտրաշրջանառության մասին խոսող տվյալներին՝ համոզվում ես, որ, ցավոք, ժամանակն ամենևին էլ մեր օգտին չէ, որ աշխատում է.

Ըստ նույն ԱՎԾ-ի, որը, ինչպես գիտեք, Հայաստանում վիճակագրական տվյալներ հրապարակող թիվ մեկ կառույցն է՝ 2015-ին մեր երկրում առևտրաշրջանառությունը կազմել է 2 տրլն 282 մլրդ 262 մլն դրամ՝ 2014-ի 2 տրլն 402 մլրդ 820 մլն դրամի դիմաց։

Եթե փորձենք պարզ մաթեմատիկական գործողություն կատարել, ապա կպարզենք, որ ստացվում է՝ առևտրի շրջանառությունը մեր երկրում նվազել է 120 մլրդ 558 մլն դրամով, կամ նույնն է թե՝ 8%-ով։ Ավելին՝ պարզվում է՝ 2014-ին Հայաստանում առևտրաշրջանառությունը կազմել է 5 մլրդ 776 մլն դոլար։ Իսկ 2015-ին մեր երկրի առևտրաշրջանառությունը կազմել է 4 մլրդ 774 մլն 600 հազար դոլար։ Այսինքն՝ անցած տարի նախորդ՝ 2014 թվականի համեմատ, Հայաստանում առևտրաշրջանառությունը նվազել է ավելի քան մեկ միլիարդ դոլարով:

Դա նշանակում է, որ վերջին շրջանում մենք՝ ձեզ հետ միասին, կրել ենք վերոհիշյալ գումարի չափով կորուստներ: Միգուցե ամեն մեկս այդ կորուստն անձնապես այնքան էլ չենք զգում, բայց հավաքական առումով սա իրոք զգալի գումար է կազմում, որը, կոպիտ ասած, մեր ջանից է դուրս գալու:

1 մլրդ դոլարը կազմում է Հայաստանի ներկայիս պետական բյուջեի մոտ 1/3-ը, ինչը, համաձայնե՛ք, բավական զգալի գումար է մեզ պես երկրի համար՝ չնայած նրան, որ աշխարհի չափանիշներով այն այնքան էլ մեծ փող չէ (մտաբերե՛ք եվրոպական ֆուտբոլային ակումբների բյուջեները):

Իսկ ո՞րն է այս ամենի արդյունքը: Այս հարցի պատասխանը շատ ակներև է դառնում ճիշտ այն ժամանակ, երբ որոշում ես ոտքով մի փոքր շրջել մայրաքաղաքի փողոցներով. ամենուրեք չգործող խանութներ, վարձով տրվող տարածքներ, որոնք նախկինում եղել են, ասենք, ծաղկուն առևտրային կենտրոններ կամ հանրային սննդի օբյեկտներ…

Հիմա շատերի մոտ մարդու ինքնապաշտպանական բնազդից բխող մի պարզ հարց կարող է առաջանալ՝ ո՞րն է այս՝ անելանելի թվացող վիճակից իրական ելքը: Իսկ պատասխանն այնքան պարզ է ու հանրահայտ. իշխանությունների կողմից ճիշտ տնտեսական քաղաքականության վարումը, իհարկե. վերացնել մենաշնորհը, վերջ տալ հովանավորչությանը, գործարար մարդկանց համար, անկախ նրանց ունեցած կարևոր կապերից, բիզնեսի համար հավասար պայմաններ ստեղծել և էլի նման՝ մեզ համար անիրական թվացող բաներ:

Գիտեք՝ ի՞նչն է ցավալին, այն, որ մինչ մենք արդեն 20 տարի է՝ քննարկում ենք վերոհիշյալ խնդիրները, աշխարհն աներևակայելի քայլերով առաջ է ընթանում, ու, ինչպես վերջերս պարզ դարձավ, ոմանք նույնիսկ Մարսում կարտոֆիլ աճեցնելու լուրջ պլաններ ունեն արդեն…

Իսկ այս ընթացքում մերոնք զբաղված են մի բանով, որը, խոշոր հաշվով, չի տարբերվում անիվի վրա վազող խամյակի վարքից. իբր տքնաջան աշխատում ենք, բայց տասնամյակներ շարունակ դոփում ենք նույն տեղում: Թե մինչև երբ ենք ինքներս մեզ խամյակի տեղ դնելու, ցավոք, մնում է այդպես էլ անհասկանալի, բայց որ այդ ընթացքում երկիրը դատարկվում է ու ամայանում, այլևս գիտականորեն փաստարկված ու անհերքելի իրողություն է:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ
Ամենադիտված