ԵԱՀԿ-ն մշտադիտարկում է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին
Հասարակություն
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը հունվարի 26-ին մշտադիտարկում է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին: Թովուզի շրջանում' Ալիբեյլի գյուղի ուղղությամբ իրականացված մշտադիտարկումն անցել է առանց միջադեպերի:
Հայկական կողմից մշտադիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը, Իրժի Աբերլեն և Սայմոն Թիլլերը:
Ադրբեջանական կողմից մոնիթորինգն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Պետեր Սվեդբերգը և Եվգենի Շարովը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ