Balmain ֆրանսիական նորաձևության տունը կթողարկի մանկական հավաքածու
Այլ
Balmain ֆրանսիական նորաձեւության տունը կթողարկի իր պատմության մեջ առաջին մանկական հավաքածուն: Balmain Kids-ը նախատեսված կլինի 6-ից մինչեւ 14 տարեկան աղջիկների ու տղաների համար եւ պահպանելու Է «ռոք-բարոկո» ոճը, որը բնորոշ Է բրենդի՝ չափահասների համար նախատեսված վերջին հավաքածուներին:
Հավաքածուի պատրաստմամբ զբաղվել Է Balmain-ի կրեատիվ տնօրեն Օլիվյե Ռուստենը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Fashionmag-ին:
Հավաքածուն դեռ պաշտոնապես չի ներկայացվել, բայց արդեն հայտնի Է, որ դրանում տեղ կգտնեն ջինսեր, կաշվե կիսավերարկուներ, պիջակները, սմոքինգներ եւ կոշիկներ՝ ընդամենը շուրջ 50 իր: Ամբողջ շարքը 2016 թվականի հունիսին վաճառքի կհանվի բրենդի կրպակներում եւ առցանց խանութում:
Balmain նորաձեւության տունը հիմնադրվել Է 1945 թվականին՝ ֆրանսիացի կուտյուրիե Պիեռ Բալմենի կողմից: Տան հաճախորդներից են եղել Վիվիեն Լին, Ժան Պոլ Բելմոնդոն, Քեթրին Հեփբյոռնը, Մառլեն Դիտրիխը, Բրիջիտ Բարդոն, Սոֆի Լորենը: Ընկերության գործող կրեատիվ տնօրեն Օլիվյե Ռուստենն իր պաշտոնն զբաղեցնում Է 2011 թվականից:
Գարուն-ամառ 2016 հավաքածուի գովազդային արշավին մասնակցել են 1990-ական թվականների նշանավոր մանեկենուհիներ Նաոմի Քեմփբելը, Սինդի Քրոուֆորդը եւ Կլաուդիա Շեֆերը: Մանեկենուհիների սեւ-սպիտակ լուսանկարներն արել Է լուսանկարիչ Սթիվեն Քլյայնը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից