Քաղաքացու հայտնաբերածը իրականում եղել է ոչ թե որդ, այլ հավի ենթամթերք' շնչափողի մնացորդ. ՍԱՊԾ
Հասարակություն
«Թեժ գծին» հնչած զանգի միջոցով տեղեկատվություն էր ստացվել, որ քաղաքացին «Նոր Զովք» սուպերմարկետից գնել է տեղական թարմ հավ և կասկածում է, որ թռչնամսի մեջ կա կենդանի որդ:
Ահազանգի հիման վրա' ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցներն անմիջապես մեկնել են տվյալ հասցեով և իրականացրել համապատասխան գործողություններ:
Նմուշը փորձաքննության ենթարկելու արդյունքում պարզվել է, որ հավի մեջ հայտնաբերվածը իրականում եղել է ոչ թե որդ, այլ հավի ենթամթերք' շնչափողի մնացորդ:
Հայտնում ենք, որ ենթամթերք հայտնաբերելու հիմքով Ծառայությունը, համաձայն «Սննդամթերքի անվտանգության վերահսկողության մասին» ՀՀ օրենքի, համապատասխան գործողություններ կիրականացնի արտադրող ընկերությունում' Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայում:
Նոր տեղեկությունների մասին կհայտնենք լրացուցիչ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից