Նուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնից Հարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծին ԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավը Զելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչ Հայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը 155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասին Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը Էդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևը Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին «Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումը Ո՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) 

«Ժամանակ». Վակուում և իներցիա ղարաբաղյան միջնորդական գործընթացում. Մոսկվան փորձում է դուրս չմնալ

Հայկական Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի սեղանին այսօր առաջարկներ չկան եւ բոլոր նախկին առաջարկները ԵԱՀԿ նախագահի դարակում են: Սա հայտարարություն է բանակցային վակուումի մասին, որ հնչում է ՌԴ արտգործնախարարի շուրթերից:

Եթե առաջարկներ չկան, ապա ինչ են անում այժմ միջնորդները: Օրինակ՝ երբ Մինսկի խմբի եռանախագահները հորդորում էին ԵԽԽՎ-ին եւ միջազգային բոլոր կառույցներին չանել քայլեր, որոնք կվնասեն բանակցային կարգավորմանը, ի՞նչ նկատի ունեին, ի՞նչը կարող է վնասվել, եթե չկա առաջարկ, չկա բովանդակություն: Մյուս կողմից, իհարկե, հենց այս վակուումը ըստ էության ստեղծում է խոցելի վիճակ եւ այս իրավիճակը կարող է լցվել ինչով ասես, ու հենց այս դեպքում է պետք ձեռնարկել քայլեր, որոնք կպաշտպանեն բանակցային դատարկ գործընթացը, որպեսզի այն չլցվի առաջին իսկ պատահած օրակարգով: Սրան զուգահեռ, վակուումը կամ Լավրովի հայտարարություն, ըստ էության վկայությունն է այն բանի, որ Մինսկի խմբի համանախագահ եռյակը ներկայումս համաձայնություն ունի մեկ հարցի շուրջ՝ պահպանվել որպես համանախագահ եռյակ:

Մնացյալ որեւէ հարցում համաձայնություն չկա եւ ՌԴ արտգործնախարարի հայտարարությունը հենց դրա վկայությունն է: Ասելով, որ չկա եւ ռուսական, եւ որեւէ այլ առաջարկ, եւ բոլոր առաջարկներն անարդյունավետ են եղել եւ այսօր պահվում են ԵԱՀԿ նախագահի դարակում, Ռուսաստանի արտգործնախարարը, ըստ էության, հայտարարում է, որ միջնորդ համանախագահների միջեւ չկա որեւէ մոտեցման վերաբերյալ որեւէ համաձայնություն: Վակուում եւ իներցիա:

Մեծ հաշվով, սա է բնորոշվում Մինսկի խմբի համանախագահության ֆորմատում: Բովանդակային առումով՝ վակուում, ընթացակարգային առումով, գործընթացի առումով՝ իներցիա: Մյուս կողմից, շատ հավանական է դառնում, որ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը վերածվի յուրօրինակ վահանի, կամ հովանոցի, որի տակ կարող են ծավալվել նոր միջնորդական գործընթացներ, այսպես ասած ստվերային: Այսինքն, Մինսկի խմբի համանախագահությունը կլինի պաշտպանիչ զրահը, իսկ դրա տակ կլինեն նոր փորձեր, որոնց մասնակիցները կկենտրոնանան անմիջական դիվանագիտական ջանքերի վրա եւ ժամանակ չեն վատնի վերաֆորմատավորումների համար: Եվ այս տեսանկյունից հետաքրքրական զարգացումներ են նշմարվում օրինակ, իրանյան կարգավորման կոնտեքստում:

Նախօրեին Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանան, Իրանը կարող է լինել միջնորդ: Անկասկած է, որ այս հայտարարությունը չէր կարող լինել Իրան-Արեւմուտք կարգավորման տրամաբանությունից դուրս: Եվ այս տեսանկյունից հետաքրքրական է նաեւ, որ այսօր արդեն հայտարարություն եղավ Ռուսաստանի եւ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչների հանդիպման եւ այդ թվում ղարաբաղյան կարգավորման շուրջ քննարկումների մասին: Այսինքն, ակնհայտ է, որ Մոսկվան իրանյան առաջարկն ընկալել է որպես մրցակցային ուղղություն, եւ փորձում է ինքն էլ դուրս չմնալ այդ ուղղությունից:

Այսպիսով, ակնհայտ է, որ համանախագահներն ակտիվացնում են առանձին ջանքերը, որոնք արդեն ոչ միայն ուղղված են լինելու միմյանց խանգարելուն, այլ նոր բովանդակության եւ ֆորմատների ձեւավորմանը: Հայաստանը կա՞ այստեղ, թե Հայաստանի տեղն էլ վակուում է, ընդ որում, արդեն առանց իներցիայի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս Հնդկաստան–ԱՄՆ գործարքը մոտ է․ մաքսատուրքերի շուրջ՝ նոր ազդակՄեծ զինանոց է հայտնաբերվել և առգրավվելԹրամփը բացատրել է, թե ինչու է Պուտինին ընկեր անվանելՌուսաստանի նոր բյուջեն՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդովԿիմ Չեն Ընը կասեցրել է ՌԴ-ին տրամադրվող օգնությունը. ուկրաինական հետախուզությունԻտալիան և Գերմանիան Ուկրաինայից պահանջել են չգրոհել ռուսական նավերը եվրոպական ծովերում Ի՞նչքան է Հայաստանի Ադրբեջանի և Վրաստանի բյուջեների դինամիկան (տեսանյութ) ՀՀԿ․ Դավիթ Համբարձումյանի ազատազրկմամբ իշխանությունը փորձում է ազդել Մասիսի ընտրությունների վրաԹայվանը՝ ընտրությունների շեմին․ կղզու շուրջ չինական 30 ռազմական օդանավԱրարատի մարզում բախվել են «Ford Fusion»-ը և «Chevrolet Volt»-ը. կան տուժածներԱՄՆ-ում Գոհաբանության օրը հեղեղումների հետևանքով հարյուրավոր չվերթեր են չեղարկվել, շուրջ 1 մլն տուն հոսանքազրկվել էԵվրոպան ուզում է պակաս կախված լինել ԱՄՆ-ից․ քննարկվում է ռազմական նոր ծրագիրՀութիները նախազգուշացրել են Մեծ Բրիտանիային՝ Սաուդյան Արաբիայի դեմ նոր հարձակումների ֆոնինՄեսսին վերադառնում է «Բոմբոներա»․ Տևեսի հրաժեշտը՝ աստղերի մասնակցությամբԻրանը հայտարարել է, որ հատուկ նշանակության ուժերը հետ են վերցրել ԱՄՆ-ի գրաված երկու լցանավՀաքերները ներթափանցել են ԱՄՆ ռազմաօդային համակարգ․ Reuters-ի բացահայտումըՓաշինյանը Միրզոյանին կամ Ռուբինյանին կնշանակի վարչապետ, ինքն էլ ԱԺ նախագահ կդառնա. Աղազարյան (տեսանյութ) Թրամփը ողջունել է Իրաքի վարչապետի ջանքերը երկրի ողջ տարածքում պետական ​​իշխանությունը հաստատելու ուղղությամբՊուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգության և ռուսական ռազմшբազայի հարցերը. Պեսկով Պուտինի համար նոր մարտահրավերներ․ Եվրոպան կոշտանում է, դաշնակիցները՝ հեռանումԱրիանա Գրանդեն դադար է վերցնում․ ի՞նչ է լինելու կարիերայի հետԷրդողանը հաստատել է Մեքքայի համաձայնագիրը Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջևԹրամփը խոսում է հաղթանակից, Իրանը՝ պայմաններից․ Հորմուզի հանգույցը չի լուծվումՎրաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
Ամենադիտված