«ՀԺ». Սամվել Ալեքսանյանը ուժերը կփորձի Ապարանում, իսկ Մալաթիան «կպահի» քրոջ փեսայի համար
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մտադիր է ԸՕ փոփոխություններից հետո ռեյտինգային քվեարկությամբ 2017-ի ԱԺ ընտրություններում իր ուժերն այս անգամ փորձել ոչ թե Մալաթիայից, այլ իր հայրենի Ապարանից:
Իսկ Մալաթիան, ըստ նույն աղբյուրների, մտադիր է «պահել» իր քրոջ փեսայի՝ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի համար, եթե չհաջողացնի վերջինիս համար նախարարի պորտֆել դասավորել հաջորդ կառավարությունում:
«ՀԺ»-ն շաբաթներ առաջ գրել էր, որ Ընտրական օրենսգրքի արմատական փոփոխություններով նախատեսվում է ՀՀ-ում գործող 41 ընտրատարածքների թիվը փոքրացնել՝ հասցնելով 14-ի: Իսկ պատգամավորների թիվը մյուս գումարման ԱԺ-ում պակասելու է:
Ալեքսանյանը, փաստորեն, չի ցանկանում տեղ կորցնել հաջորդ խորհրդարանում ու արդեն իր հաշվարկներն է անում: Այսպիսով, կարելի է եւս մեկ անգամ փաստել, որ սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանում ոչինչ չի փոխվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից