«Ալ Քաիդա»-ի զինյալները շվեյցարացի միսիոներուհուն «ջիհադիստ միանձնուհու» են վերածել
Աշխարհ
«Ալ-Քաիդան իսլամական Մագրիբի երկրներում» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները մի տեսանյութ են հրապարակել, որում պատկերված է շվեյցարացի միսիոներուհին, որը Մալիի հյուսիսում առևանգվել է հունվարին, հաղորդում է Dailymail-ը:
Տեսանյութում ահաբեկիչները բացատրում են, որ պատանդ են վերցրել Բեաթրիս Սթոքլի անունով կնոջը, քանի որ նա քրիստոնեական ուսմունքներ էր տարածում: Հանդիսատեսի առջև Սթոքլին հայտնվում է սև հիջաբի մեջ՝ գրառումներով պաստառների ֆոնի վրա:
Ահաբեկիչները հաղորդում են նաև կնոջն ազատելու պայմանները: Նրանց խոսքով՝ դա տեղի կունենա այն դեպքում, եթե ազատ արձակվի ոմն Ահմադ ալ-Ֆաքի ալ-Մահդին, որը գտնվում է Միջազգային քրեական դատարանի կալանքի տակ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից